ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Այլ կերպ չէր էլ կարող լինել

Այլ կերպ չէր էլ կարող լինել
03.04.2013 | 12:35

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ առաջին նախագահը չի մասնակցի Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, որովհետև ընտրված նախագահ չէ և կեղծել է ժողովրդի քվեն:
Մի երկու հարց առաջին նախագահին ու նրա մամուլի խոսնակին:
Այն, որ իր շատ սիրելի Լևոն Զուրաբյանն ասում է, թե Քոչարյանը եղել է լավ նախագահ, արդյո՞ք դա նշանակում է, որ նա երկու անգամ էլ ընտրվել է մաքուր, առանց որևէ էքսցեսի:
Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը չի կանչել այն օրերին Արարատ Զուրաբյանին ու էլի մի քանիսին և ասել, որ պետք է հարամել Քոչարյանի ինաուգուրացիան:
Բացի այդ, երբ նույն Քոչարյանի առաջին ընտրության ժամանակ նա, որպես «հայտնի ուժերի» դրդմամբ հրաժարական տված նախագահ, վեր էր կացել գնացել` մասնակցելու Քոչարյանի ինաուգուրացիային, արդյո՞ք մտածում էր, որ այդ ընտրություններում վերջինս սրսուռ ու սրբամաքուր ձայներ էր ստացել, և տեղեկանքը` տրված անձնագրային վարչության կողմից, որ վերջինս ուղիղ տասը տարի ապրել է Հայաստանում` մեր և Լևոնի կողքին, չի խանգարում ինաուգուրացիայի ժամանակ Լևոնին:
Եվ վերջապես, ինաուգուրացիային իր մասնակցության մասին Լևոնը տեղյակ պահե՞լ էր իր թիմակիցներին, որոնք իր հետ և հանուն իրեն թողեցին իշխանությունը, որոնք խորապես շշմած ու ցցնված էին նրա այդ արարքից` առ այն, մասնակցելու է ինաուգուրացիային և` ինչ մոիտիվացիաներով, որպեսզի առ այսօր, այդ մասին մեզ պատմելիս, զարմանքից ու վիրավորանքից կրկին չկարկամեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ